Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հույն լրագրողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Հույն լրագրողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել
28.01.2016 | 14:53

Հունաստանը կմնա առանց նորությունների՝ հույն լրագրողները արհմիությունների որոշմամբ, հունվարի 28-ին, գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Բողոքի ակցիան սկսվել է առավոտյան ժամը 6.00-ին և կավարտվի ուրբաթ ժամը 6.00-ին: Նորությունների թողարկումներ չեն լինի պետական ռադիոյում, պետական ERT հեռուստատեսությունում, Աթենքի նորությունների մակեդոնական գործակալությունում, խորհրդարանական հեռուստաալիքում, մասնավոր հեռուստաալիքներում և արհմիությունների հետ առնչություն ունեցող կայքերում: Որոշ ինտերնետային կայքեր անտեսել են արհմիությունների որոշումը: Չեն աշխատում տպագրության գլխավոր քարտուղարությունը (նախկին տպագրության նախարարություն) պետական գերատեսչությունների մամուլի ծառայությունները: Առանց լուսաբանման կմնան Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի առաջնորդների եռակողմ հանդիպումը Նիկոսիայում, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի այցն Աթենք: Լրագրողները բողոքում են սոցիալական ապահովության համակարգը փոխելու, ապահովագրական կենսաթոշակային հիմնադրամները միավորելու կառավարության պլանների դեմ: Նրանք պահանջում են պահպանել պրոֆեսիոնալ ապահովագրական հիմնադրամը: Հունաստանում շարունակվում է նավաստիների 48-ժամյա գործադուլը, որը հայտարարվել էր երեկ՝ հունվարի 27-ին: Նրանք նույնպես պայքարում են կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որի հետևանքով կնվազի նավաստիների կենսամակարդակը:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ