ԵՄ դատարանը չեղյալ է համարել ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակիցների հաշիվները սառեցնելու ԵՄ որոշումը: ՈՒկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի, նրա որդու, նախկին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի, առևտրի և էներգետիկայի նախկին նախարար և պատգամավոր Սերգեյ Կլյուևի հաշիվները սառեցնելու վերաբերյալ Եվրամիությունը որոշում էր կայացրել 2014-ի մարտին: Նախկինում պաշտոնատար անձինք ներառված էին «սև ցուցակում»՝ պետական միջոցները մսխելու մեղադրանքով: