Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թեհրանը համաձայնագիր է կնքել Փարիզի հետ Airbus ինքնաթիռների մատակարարումների մասին

Թեհրանը համաձայնագիր է կնքել Փարիզի հետ Airbus ինքնաթիռների մատակարարումների մասին
28.01.2016 | 23:42

Թեհրան Airbus-ի 114 ուղևորատար ինքնաթիռ ձեռք բերելու համաձայնագիր է կնքել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ Իրանի պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ՝ հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբաս Ահունդին: Իրանական հեռուստաալիքներից մեկը հայտնել է, որ Airbus-ը չորս տարում Իրան կմատակարարի 100 ուղևորատար ինքնաթիռ: Թեհրանը կվճարի պատվերի դիմաց 10 տարում: Iran Air ավիաընկերությանը Airbus ընկերության 114 ուղևորատար ինքնաթիռների մատակարարումը կավարտվի հունիսի վերջում: Թեհրանը մտադիր է Եվրոպայում գնել 160 ինքնաթիռ:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ