ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անվտանգության հարցերով իր խորհրդականներին զգուշացրել է Լիբիայում և այլ երկրներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածման փորձերը կանխելու անհրաժեշտության մասին՝ տեղեկացնում է Reuters-ը: Սպիտակ տունը հայտարարել է, որ ԻՊ-ի զինյալները Լիբիայում անկայուն իրավիճակի պատճառով կարողացել են հիմնվել Սիրտ քաղաքում և հարձակվում են շրջանի նավթային օբյեկտների վրա։