Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարծում է, որ Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման առաջին քայլը պետք է անի Էր Ռիադը։ Իրանի նախագահը Փարիզ պաշտոնական այցի ընթացքում France24 հեռուստաալիքին, Le Monde և France Cultur պարբերականներին տված հարցազրույցներում ասել է. «Մենք դատապարտել ենք այդ գործողությունները (հարձակումը Թեհրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա)։ Մենք ձերբակալել ենք մեղավորներին, նրանք բանտում են։ Այժմ Էր Ռիադը պետք է նախաձեռնություն դրսևորի»։ Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ հունվարի 2-ին սաուդցի շիա հոգևորական Նիմր Ալ-Նիմրը մահապատժի ենթարկվեց։ Մահապատժի փաստից զայրացած ցուցարարները հարձակվեցին Իրանում թագավորության դիվանագիտական առաքելությունների վրա։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել է հարաբերություններն Իրանի հետ։