Գերմանիայի բնակիչների 40 %-ը պահանջում է կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը՝ փախստականների ճգնաժամի հարցում նրա դիրքորոշման պատճառով` վկայում են INSA ինստիտուտի անցկացրած հարցումները, որոնք արվել են Focus ամսագրի համար։ 2015-ին Գերմանիան ընդունել է մոտ 1,1 մլն փախստական: Հարցվածների 39,9 %-ը կողմ է Մերկելի հրաժարականին։ Կանցլերի հրաժարականը պահանջողների մեծ մասն «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության համախոհներն են։ Կարծիքին, որ միգրացիոն ճգնաժամի հարցում կանցլերի քաղաքականությունը պատճառ չէ նրա հրաժարականի համար, աջակցել է հարցվածների 45,2 %-ը: Հունվարի 22-25-ին անցկացված հարցումներին մասնակցել է Գերմանիայի 2047 բնակիչ: Քննարկումները, որ երկիրը չափազանց շատ ներգաղթյալներ ու փախստականներ է ընդունում, որոնք չեն ինտեգրվում հասարակությանը, ակտիվացել են երկրի մի շարք քաղաքներում՝ մասնավորապես Քյոլնում Ամանորին կանանց դեմ իրականացված բռնությունների պատճառով: