Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը չի որոշել՝ կմասնակցի՞ 2018-ի ընտրություններին

Պուտինը չի որոշել՝ կմասնակցի՞ 2018-ի ընտրություններին
30.01.2016 | 11:52

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ կառաջադրի՞ թեկնածությունը 2018-ի նախագահական ընտրություններին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ դա «դեռ հեռու է»։ «Երկու տարի առաջ խոսել ընտրությունների մասին՝ մեզ մոտ այնքան էլ ընդունված չէ։ Անգամ չիմանալով, թե Պուտինը մտադրություն ունի՞ առաջադրվելու, թե՞ ոչ՝ միևնույն է, արդեն նմանատիպ սևացնող արշավ է սկսվել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին: 2015-ի մարտի հարցման համաձայն՝ ռուսների մեծ մասը կքվեարկեին Վլադիմիր Պուտինի օգտին, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին մոտ ապագայում։

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ