Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վանում՝ -41,2 աստիճան

Վանում՝ -41,2 աստիճան
30.01.2016 | 11:54

Վանում ռեկորդային ցուրտ եղանակ է գրանցվել։ Վանի Չալդըրան շրջանում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -41,2 աստիճան, ձյան աննախադեպ տեղումներ են գրանցվել: Թուրքիայի պատմության ամենացածր ջերմաստիճանը գրանցվել էր 1990-ին՝ -46,4 աստիճան: Չալդըրանի Բեզիրհանե թաղամասում գրանցված -41,2 աստիճանը վերջին 26 տարվա ամենացածր ջերմաստիճանն է: Կյանքը բառի բուն իմաստով կանգ է առել. սառել են ծառերը, ջրերը, տանիքները: Փողոցները մաքրելու համար սկսել են օգտագործել Վանա լճի աղի ջուրը։

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ