Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսական ինքնաթիռում ռումբը տեղադրել է EgyptAir-ի աշխատակիցը

Ռուսական ինքնաթիռում ռումբը տեղադրել է EgyptAir-ի աշխատակիցը
30.01.2016 | 11:55

ՌԴ Քննչական կոմիտեն Եգիպտոսում A321 ռուսական ինքնաթիռի կործանման գործը վերաորակել է «Ահաբեկչություն» հոդվածով՝ հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեի ղեկավարի տեղակալ Եվգենի Իլինը: «Քննչական կոմիտեն աշխատանքներ է ծավալում «ահաբեկչության» և «պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության» հոդվածներով»,- ասել է նա: Reuters-ը տեղեկություն է տարածել, որ եգիպտական իշխանությունները կարծում են, որ ռումբը ռուսական ինքնաթիռում է տեղադրել EgyptAir ավիաընկերության ավիամեխանիկը, ում ազգականն ԻՊ-ի անդամ է: «Նրան ասել են, որ ոչ մի հարց չտա և ռումբը տեղադրի ինքնաթիռում»,- ասել է աղբյուրը: Հանցագործը համախոհ է ունեցել՝ օդանավակայանի ուղեբեռային ծառայության աշխատակիցը։ Ահաբեկչությանն աջակցել են երկու ոստիկաններ, որոնք աչք են փակել ինքնաթիռի կասկածելի իրի վրա: Բացառված չէ, որ նրանք անփութություն են ցուցաբերել։ 2015-ի հոկտեմբերի 31-ին ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 224 մարդ։

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ