Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիան մտահոգված է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կապակցությամբ Լեհաստանի մտավախության համար և կառուցմանը չի համաձայնի առանց Արևելյան Եվրոպային վառելիքի մատակարարման երաշխիքի՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան հաշվի է առել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ Լեհաստանի մտավախությունները։ Գերմանիան ու Լեհաստանը միակարծիք են, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարման երթուղիները։ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը նախատեսում է ծովային գազատարի կառուցում, որի երկու ճյուղերի տարեկան ընդհանուր հզորությունը կազմելու է 55 միլիարդ խորանարդ մետր։ Գազատարը Բալթիկ ծովով Ռուսաստանից ձգվելու է դեպի Գերմանիա։