Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին

Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահին
30.01.2016 | 15:57

ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 28-ին հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: ԱՄՆ նախագահը շնորհավորել է դեսպանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա փորձառությունն օգտակար կլինի հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունը ավելի խորացնելուն և ընդլայնելուն: Գրիգոր Հովհաննիսյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Բարաք Օբաման հայտնել է իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:
Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է, որ 2015-ին Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի, տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ