Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բոգդան Թեբրեային և նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Սանդու Վալերիկա Պիրոսկային: Փոխնախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պիրոսկային Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցության հարցեր: Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման պատրաստակամությունը և պայմանավորվել են 2016-ի համար մշակել պաշտպանական բնագավառում իրատեսական ծրագիր: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: