ԶԼՄ-ները հայտնում են, որ նախօրեին Ադրբեջանի իշխանությունները ֆինանսական օգնության խնդրանքով դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին: «Գազետա»-ն գրում է, որ Բաքուն 4 մլրդ դոլար է ուզել՝ տնտեսական բարեփոխումների համար: «Կավկազ Օնլայն»-ը գրում է, թե Ադրբեջանի իշխանությունները դիմել են Վաշինգտոնին: Ալիևը հերքում է: Financial Times-ի տվյալներով՝ Ադրբեջանը «արտակարգ վարկ» է խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից: Reuters-ը հայտնել էր, որ վարկի չափը 3 մլրդ է, իսկ ևս 1 մլրդ դոլար խնդրել են Համաշխարհային բանկից: