ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 2-ին Հռոմում կմասնակցի «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի նախարարական հանդիպմանը: Միջազգային կոալիցիայի աշխատանքային խմբերի բոլոր նիստերում Քերիին կուղեկցի իր տեղակալ Ռիչարդ Ստենգելը: Նախկինում հաղորդվում էր հանդիպման ամսաթիվը հետաձգելու մասին, Իտալիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ նախարարական մակարդակով հանդիպումը կանցկացվի փետրվարի 2-ին: