Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սահմանադրությունը Թուրքիայի զարգացման գլխավոր խոչընդոտն է

Սահմանադրությունը Թուրքիայի զարգացման գլխավոր խոչընդոտն է
30.01.2016 | 16:00

Թուրքիայի սահմանադրությունը երկրի զարգացման հիմնական խոչընդոտն է՝ ասել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա նշել է, որ 14 տարում կառավարությունը երկրի զարգացման համար շատ բարեփոխումներ է արել, սակայն ներկա սահմանադրությունը չի համապատասխանում ժամանակակից Թուրքիայի և ժողովրդի հետաքրքրություններին: «Կառավարության հիմնական նպատակը նոր սահմանադրության ընդունումն է, որը կհամապատասխանի ժողովրդի և երկրի շահերին»,- ասել է Դավութօղլուն: Անհրաժեշտ է, որ նոր սահմանադրության համար քվեարկի խորհրդարանը: Եթե խորհրդարանը չկարողանա նոր սահմանադրություն ընդունել քվեարկության ճանապարհով, համաժողովրդական հանրաքվե կանցկացվի:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ