Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրագործել ԵՄ-Թուրքիա պլանը

Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրագործել ԵՄ-Թուրքիա պլանը
30.01.2016 | 16:01

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ իրագործել փախստականների խնդրի հաղթահարման վերաբերյալ ԵՄ-Թուրքիա պլանը. «Բնականաբար, մենք խոսել ենք փախստականների խնդրի, ԵՄ-Թուրքիա գործողությունների ծրագրի մասին, որը պետք է իրագործվի շուտափույթ, քանի որ մեզ անհրաժեշտ է առաջընթաց»։ Կանցլերը հիշեցրել է, որ բալկանյան երթուղով ամեն օր ԵՄ ներթափանցում է մոտ 2000 փախստական, որ մեծ թիվ է ձմռան համար:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ