Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիաֆաթ Ասքերովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցի ձախողումը ԵԽԽՎ-ում, հայտարարել է, որ ողջ աշխարհն ականատես եղավ այդ կառույցի կողմից «երկակի չափանիշների» կիրառմանը, «ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխարհում չի պահպանվում միջազգային իրավունքը, գերտերություններն օգտագործում են այն ի շահ սեփական նպատակների»:
Նա ասել է, որ Հայաստանի «օկուպացիոն քաղաքականությունը» պաշտպանողներ ոչ միայն Եվրոպայի խորհրդում կան, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբում, որն «անիմաստ կառույցի» է վերածվել: