Իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորման հարցով խաղաղ բանակցությունների տապալման դեպքում Ֆրանսիան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը՝ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը։ Ֆրանսիան նաև ցանկություն է հայտնել հովանավորել իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորման միջազգային համաժողովը, որը պետք է տեղի ունենա այս տարվա գարնանը։ Համաժողովին մասնակցելու են պաղեստինյան և իսրայելական կողմերը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը և արաբական պետությունները։ ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը ողջունել է Ֆրանսիայի հայտարարությունը։ Իսրայելը սառնությամբ է արձագանքել։ Դիվանագետներից մեկը, որ չի ցանկացել ներկայանալ, ասել է, թե Ֆրանսիայի հայտարարությունը նշանակում է, որ Փարիզը «մեծացնում է» բանակցություններում Պաղեստինի հետ համաձայնությունից հրաժարվելու հավանականությունը։