ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ ռուսաստանյան ինքնաթիռը իսկապես հատել է Թուրքիայի սահմանը, իսկ Ռուսաստանը պետք է հարգի ՆԱՏՕ-ի օդային տարածքը, որի անդամ է Թուրքիան: ՆԱՏՕ-ից նոր միջադեպի առնչությամբ հայտարարել են, որ ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, չնայած հնչեցված բազմաթիվ նախազգուշացումներին: Այս միջադեպի առնչությամբ ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ համերաշխություն է այտնել Անկարային և «Թուրքիայի տարածքային ամբողջականությանը»: