Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատել է Ռուսաստանին Թուրքիայի օդային սահմանը խախտելու կապակցությամբ: «Սահմանային նման խախումները շարունակելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանատվություն կրել նաև հետևանքների համար»՝ ասել է Թուրքիայի նախագահը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ էր արել՝ այլևս չներխուժել Հյուսիսատլանտյան դաշինքի օդային տարածք: «Նախորդ միջադեպերը ցույց են տվել, թե որքան վտանգավոր կարող են լինել նման քայլերը»,- ընդգծել է Ստոլտենբերգը: Թուրքիան հայտարարել էր, որ ուրբաթ օրը ռուսական Су-34 ինքնաթիռը ժամը 11:46-ի սահմաններում խախտել է թուրքական օդային սահմանը: Ռուսական կողմը հերքել էր հայտարարությունը՝ որակելով «անհիմն քարոզչություն»: