Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է
31.01.2016 | 23:50

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վաղը պաշտպանության նախարարությունում կկայանա վրացական պատվիրակության և Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների 2016-ի ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ: Հանդիպումից հետո Թինաթին Խիդաշելին և Սեյրան Օհանյանը համատեղ մամլո ասուլիս կտան:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ