Emnid ինստիտուտի սոցիալական հարցման համաձայն՝ եվրասկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ժողովրդականությունը աճել է՝ 10 %-ից հասնելով 12 %-ի, նվազել է Անգելա Մերկելի քաղաքական թիմի վարկանիշը՝ 36 %-ից հասնելով 34 %-ի: Սոցիալ-դեմոկրատների վարկանիշը 24 % է, «կանաչների» կուսակցությանը՝ 9 %, ձախերի կուսակցությանը՝ 10 %: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը երրորդ տեղում է: Բունդեստագի ընտրությունների դեպքում կուսակցությունը կարող է հաղթահարել անհրաժեշտ հինգ տոկոսի պատնեշը և ձայներ ստանալ խորհրդարանում: Հանրության ուշադրությունը գրավեց կուսակցության առաջնորդ Ֆրաուքե Փեթրիի հայտարարությունը, որ Գերմանիայի ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում պետք է կրակ բացի անօրինական երկիր մուտք գործել փորձող փախստականների ուղղությամբ: