Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իլհամ Ալիև. «Մուսավաթի իշխանությունը մեր ժողովրդի խայտառակությունն է»

Իլհամ Ալիև. «Մուսավաթի իշխանությունը մեր ժողովրդի խայտառակությունն է»
01.02.2016 | 19:12

Ադրբեջանական երիտասարդության առաջին ֆորումի 20-ամյակի առիթով նախագահ Իհամ Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանի Ժողովրդական ճակատի՝ Մուսավաթի իշխանությունը մեծ դժբախտություն, մեծ խայտառակություն էր մեր ժողովրդի համար: Նախ՝ 1992-ին նրանք անօրինական զավթեցին իշխանությունը: Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղում արյունոտ կռիվներ էին: Բայց նրանց հիմնական նպատակը ցանկացած գնով իշխանության հասնելն էր»:
Մուսավաթ կուսակցության ղեկավար Արիֆ Գաջիլը հակադարձել է նախագահի քննադատությանը. «Եթե ներկա իշխանությունը և զինված ընդդիմությունը այն կառավարությունը չտապալեին, ղարաբաղյան ճակատում հաջողությունները կշարունակվեին: Այս իշխանությունը կորցրել է 6 շրջան, քամուն է տվել տասնյակ միլիարդավոր դոլարներ, երկիրը հասցրել է ներկա ճգնաժամին»: Նրա կարծիքով՝ 22 տարի իշխող վարչակարգը ամբողջ աշխարհին հայտնի է իր ավտորիտարիզմով:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ