Ադրբեջանում ուշադիր հետևում են պատժամիջոցներից դուրս գալու Իրանի քայլերին: Azadlıq.az-ը գրում է Վրաստանի, Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին, որը Հնդկաստանը կմիացնի Եվրոպային: Կայքը հղում է անում տրանսպորտի հայ նախարար Գագիկ Բեգլարյանի վրա, որ հաստատել է Երևանի և Թեհրանի պայմանավորվածությունը: Azadlıq.az-ը կարծում է, որ «ֆինանսների պակասը» և «լեռնային ռելիեֆը» դժվարացնում են տրանզիտի ստեղծումը, որ այլընտրանք է ադրբեջանաթուրքական երթուղուն: Էներգետիկայի կենտրոնի տնօրեն Էլնուր Սոլտանովը կարծում է, որ Իրանը կարող է Հայաստանի տարածքն օգտագործել իր գազը Եվրոպային վաճառելու համար: «Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների բարելավումը կարող է Եվրոպայի համար նվազեցնել Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը»՝ զգուշացնում է փորձագետը: Իզուր չէ հունվարի 22-ին Իլհամ Ալիևը հանդիպել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ Դավոսի համաշխարհային ֆորումում: