Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության տվյալներով` Դամասկոսում երեկվա խոշոր ահաբեկչություն հետևանքով զոհվածների թվում ազգությամբ հայեր չկան՝ ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Կա 76 զոհ և 110 վիրավոր: Ահաբեկչությունը տեղի է ունեցել Դամասկոսի շիական թաղամաս Սեյիդ Զեյնաբում։