Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիան 2016-2017-ին փախստականների համար կծախսի 50 մլրդ եվրո

Գերմանիան 2016-2017-ին փախստականների համար կծախսի 50 մլրդ եվրո
01.02.2016 | 19:25

Փախստականների տեղավորումը, սպասարկումը և ինտեգրումը, ներառյալ` լեզվի դասընթացները, 2016-2017-ին Բեռլինին կարժենան մոտ 50 մլրդ եվրո՝ ըստ Քյոլնի գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) հետազոտության՝ փոխանցում է Deutsche Welle-ն: IW-ի տվյալներով՝ ընթացիկ տարում ստիպված կլինեն ծախսել 22 մլրդ եվրո։ Գումարը նախատեսված է Գերմանիայում 1,5 մլն ապաստան փնտրողի համար: Եթե ներգաղթյալների թիվն ավելանա մինչև 2,2 մլն մարդ, հաջորդ տարի հարկավոր կլինի ևս 27,6 մլրդ եվրո։ Այդ կանխատեսումներով՝ 2017-ին Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին չի հաջողվի ձևավորել առանց դեֆիցիտի բյուջե, վստահեցնում են IW-ի փորձագետները։

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ