Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իտալական ընկերության հայցը «Գազպրոմի» դեմ

Իտալական ընկերության հայցը «Գազպրոմի» դեմ
01.02.2016 | 19:26

Իտալական Saipem շինարարական ընկերությունը, որին վարձել էր ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Հարավային հոսքի», այնուհետև «Թուրքական հոսք» գազամուղի շինարարական աշխատանքների համար, հայց է ներկայացրել ռուսական կոնցեռնի դուստր ընկերության՝ South Stream Transport B.V-ի դեմ։ Հայցի գումարը կազմում է մոտ 759 միլիոն եվրո։ Անցած տարվա հուլիսին իտալական ընկերությունը ստիպված է եղել աշխատանքից ազատել մոտ 9 հազար մարդու Սև ծովի հատակով գազամուղի շինարարության պայմանագիրը խզելու պատճառով։ Saipem-ը ստիպված է եղել դիմել այդ քայլին 1,3 միլիարդ եվրո խնայելու և շուկայում իր մրցունակությունը պահելու համար։

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ