Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ժողովրդավար երկրներում մարդիկ ստիպված չեն թութակի նման կրկնել ընտրություններում հաղթած կուսակցության տեսակետը»

«Ժողովրդավար երկրներում մարդիկ ստիպված չեն թութակի նման կրկնել ընտրություններում հաղթած կուսակցության տեսակետը»
01.02.2016 | 19:28

Թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը քննադատել է Եվրոպական միությանը՝ փախստականների ճգնաժամի հարցում համագործակցության պատճառով Թուրքիայում ժողովրդավարության ու մեդիայի ազատության վիճակն անտեսելու համար, գրում է Hurriyet Daily News-ը։ «Նրանք մոռացել են իրենց արժեքները»,- ասել է Փամուքը հարցազրույցում։ Փամուքը կարծում է, որ ԻՊ-ի դեմ պայքարն ու փախստականների ճգնաժամը «կապել են Եվրոպայի ձեռքերը»։
Բրյուսելն անցյալ տարվա նոյեմբերին համաձայնության էր հասել Թուրքիայի հետ, որ Թուրքիան պարտավորվում է փախստականներին պահել երկրում։ Դա հաջորդել էր անցյալ տարի փախստականների մեծ հոսքին դեպի ԵՄ։ Այդ համաձայնագիրը ևս մեկ խթան էր դարձել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու համար, որ երկար ժամանակ առկախված էր Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի պատճառով։ «Նրանք մեզ վերաբերվում են՝ ինչպես Սաուդյան Արաբիային. եթե Թուրքիան անում է այն, ինչ ցանկանում է Եվրոպան, Եվրոպային չի մտահոգում, թե ինչ է անում Թուրքիան իր երկրում»,- ասել է Փամուքը։ Նա անդրադարձել է ընդդիմադիր լրագրողներ Ջան Դյունդարի ու Էրդեմ Գյուլի ձերբակալություններին։ «Դու չես կարող նստել ու պատմվածք գրել, երբ Ջան Դյունդարը բանտարկված է։ Ժողովրդավար երկրներում մարդիկ ստիպված չեն թութակի նման կրկնել ընտրություններում հաղթած կուսակցության տեսակետը»,- ասել է նա։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ