ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ բանագնաց Բրեթ Մաքգուրկը Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի քաղաքում բանակցություններ է վարել «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի ղեկավարության հետ՝ հաղորդում է Stars and Stripes-ը: «Բանակցությունները, որ Բրեթ Մաքգուրկը անցկացրել է, որպես նախագահի հատուկ հանձնակատար, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների վրա ճնշումն ուժեղացնելու ուղիների որոնման ջանքերի շարունակությունն են»,- ասել են նախագահի աշխատակազմում: Քրդական աղբյուրների խոսքով՝ հանդիպումը կազդի տարածաշրջանում իրավիճակի զարգացման բազմաթիվ տարրերի վրա: