Իրանը բանակցում է չինական և եվրոպական ընկերությունների հետ արագընթաց երկաթուղու նախագծի մշակման հարցով: Իրանական IRIB հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ասել է Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին: Նրա խոսքով՝ նախարարության առաջնահերթությունը Իրանի քաղաքամերձ շրջաններում երկաթուղիների արդիականացումն է: «Վերջերս Իտալիա և Ֆրանսիա Իրանի կառավարության ներկայացուցիչների այցի ընթացքում նրանք եվրոպացի գործընկերների հետ բանակցել են մեր երկրի երկաթուղային համակարգի վերակառուցման հարցով»,- ասել է նախարարը: Իրանի երկաթուղային համակարգը ստեղծման պահից ի վեր (մոտ 100 տարի առաջ) չի արդիականացվել: