Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թբիլիսին ռազմավարական հարաբերություններ ունի Անկարայի հետ

Թբիլիսին ռազմավարական հարաբերություններ ունի Անկարայի հետ
01.02.2016 | 19:38

Վրաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ՝ ՀՀ ՊՆ-ում փետրվարի 1-ին ճեպազրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։ Նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի համար մեծ կարևորություն ունի։ Այդ ենթատեքստում նա շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին դաշինքի շրջանակներում համագործակցելու համար։ «Վառ օրինակ է նաև Թբիլիսիում հեղեղի ժամանակ և Հայաստանի, և Թուրքիայի օգնությունը»,- նշել է նախարարը։

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ