Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրք պատգամավորները հացադուլ են հայտարարել

Թուրք պատգամավորները հացադուլ են հայտարարել
02.02.2016 | 13:28

Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամներն ահազանգում են, որ բանակն ու օրինապահ մարմինները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ երկրի հարավ-արևելքում: Ջիզրե քաղաքում 20 վիրավոր կա, իսկ իշխանությունները թույլ չեն տալիս շտապ օգնության մեքենաներին մոտենալ տուժածներին և զանգվածային ռմբակոծություն են իրականացնում տեղանքում: Ի նշան Ջիզրեի իրադարձությունների դեմ բողոքի` ԺԴԿ-ի պատգամավորները հացադուլ են հայտարարել: Հունվարի 31-ին դաժան բախումներ են տեղի ունեցել քրդամետ ակտիվիստների և ոստիկանության միջև: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել քրդերի ռմբակոծությունն ու չեղարկել քրդական նահանգներում սահմանված պարետային ժամը:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ