Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՏՄ-ն այսուհետ դուրս է քննադատությունից

ԵԱՏՄ-ն այսուհետ դուրս է քննադատությունից
02.02.2016 | 13:36

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը։ Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել էր 2015-ի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ԵԱՏՄ նախագահների կողմից։ Սարգսյանը փոխարինել է ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։
Փոխվել է նաև հանձնաժողովի կազմը։ Եթե նախկինում յուրաքանչյուր պետություն ուներ կոլեգիայի 3 նախարար, հիմա նրանց թիվը երկուսն է։ Փետրվարի 1-ից կոլեգիայի անդամները 10-ն են։ Հանձնաժողովում հայտնվել է նոր նախարարական պաշտոն՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարարի պաշտոնը։ Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը նշանակվել է այդ պաշտոնում։

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ