Հայաստանը գնահատում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը՝ տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Իրանի առաջարկին, նախարարն ասել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա ոչ թե այն պատճառով, որ միջնորդները վատն են կամ առաջարկներն անհաջող են, այլ՝ «Ադրբեջանը քաղաքական կամք չունի»: ԱԳ նախարարը վստահ է, որ Իրանն անկեղծորեն շահագրգռված է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: «Մենք գնահատում ենք այս հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: