Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դեսպան Միլսը մտահոգ է

Դեսպան Միլսը մտահոգ է
03.02.2016 | 11:28

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մտահոգություն է հայտնել ԻՊ և նրա աջակիցների կողմից «եզդիների, քրիստոնյաների և ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բռնությունների առնչությամբ»։ «Դա անշուշտ հանցագործություն է այն խմբերի ու համայնքների նկատմամբ, որոնք տարիներ շարունակ ապրել են այդտեղ, սակայն բռնությունների հետևանքով հարկադրված լքում են իրենց տասնամյակների բնակավայրերը»,- ասել է դեսպանը։
Ժնևում արդեն երրորդ անգամ հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարն ու մյուս գերտերությունների ղեկավարները՝ ճանապարհներ գտնելու սիրիական հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս առնչությամբ դեսպան Միլսն ասաց. «Ես լավատես եմ, բայց միաժամանակ՝ իրատես։ Արտաքին դերակատարները հիմա Ժնևում են, մնում է միայն ներքին դերակատարների հարցը, որ հաստատվի խաղաղություն»։

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ