Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մերկելն ու Պուտինը հեռախոսել են

Մերկելն ու Պուտինը հեռախոսել են
03.02.2016 | 11:30

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել օգտագործել Մոսկվայի ազդեցությունը ՈՒկրաինայի արևելքի անջատականների վրա՝ նպաստելու հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ՈՒկրաինայի արևելքում իրավիճակը պետք է բարելավվի, հրադադարը պետք է շոշափելի լինի, իսկ միջազգային դիտորդները պետք է ազատ մուտք ունենան հակամարտության գոտի։ Փետրվարի 1-ին Մերկելը Բեռլինում հանդիպել էր ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Այդ հանդիպմանը նա հայտարարել էր, որ առայժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու առիթ չի տեսնում։

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ