Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կիևը պատրաստ է փոխզիջման

Կիևը պատրաստ է փոխզիջման
03.02.2016 | 11:31

Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով ՈՒկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իրինա Գերաշչենկոն հայտարարել է, որ գերիներին ազատ արձակելու հարցում Կիևը պատրաստ է փոխզիջման։ «Մենք պատրաստ ենք փոխզիջման, միայն թե մյուս կողմն էլ պատրաստ լինի։ Անհրաժեշտ է փոխզիջման ուղիներ գտնել 25 ուկրաինացիների հարցում, որոնց վաղուց տանջում են գերության մեջ, ովքեր առողջական խնդիրներ և ծանր ախտորոշումներ ունեն։ Այդ հարցում մենք պատրաստ ենք փոխզիջումների»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ուկրաինացի պաշտոնյան։ Գերիների ազատ արձակումն ու փոխանակումը մինսկյան համաձայնագրի պայմաններից մեկն է։

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ