Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանն առաջընթացի համար պետք է հայացքն ուղղի միայն արևմուտք

Հայաստանն առաջընթացի համար պետք է հայացքն ուղղի միայն արևմուտք
03.02.2016 | 11:33

Թափանցիկ ու վստահելի դարձնել կառավարման համակարգն ու հանրային ծառայությունները Հայաստանում՝ այս նպատակով ԵՄ աջակցությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով սկսվել է «Նորարար առաջընթաց» ծրագիրը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն ասել է, որ Հայաստանի ամենակարևոր ռեսուրսը մարդկային ռեսուրսն է, և պետք է բացահայտել հայ հասարակության նորարարներին: «Նորարար առաջընթաց» ծրագիրը մեծ նախաձեռնությունների հնարավորություն է ընձեռում բոլոր ոլորտներում ներգրավված անձանց՝ կրթական ու բժշկական համակարգերից մինչև պետական կառավարման կառույցներ: Այս նախագիծը հարթակ կհանդիսանա նրանց համար, ովքեր Հայաստանի զարգացման ներուժի բացահայտման լուծումներ ունեն: Հաջողության հասնելու համար երբեմն պետք է նաև ձախողվել, և դա չպետք է դառնա հուսահատության պատճառ: Shadowmatic-ը և Picsart-ը այդ ամենի ամենալավ օրինակներն են: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ևս ընդգծեց՝ Հայաստանը չունի բնական ռեսուրսներ, ուստի պետք է նպաստավոր պայմաններ ստեղծվեն բոլոր ոլորտներում շնորհալի երիտասարդներին ակտիվություն դրսևորելու և առհասարակ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար, որ երկրի զարգացման կարևորագույն խթան է: Հայաստանում պետք է ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ նորարար մտածողության համար խոչընդոտ չի լինի: Դրա համար պետք է ստեղծվի բարենպաստ բիզնես միջավայր, պետք է բարելավվի կրթության ոլորտը: Այս հարցում պետք է իր ներդրումն ունենան թե ՀՀ կառավարությունը, թե միջազգային կազմակերպությունները և թե քաղաքացիական հասարակությունը: Այս փոքրիկ, համեստ ծրագիրը մի մեծ նախձեռնության մասնիկ է: Մենք կընտրենք 20 լավագույն գաղափարներ, որոնք կնպաստեն կառավարման համակարգի բարելավվմանը: Այս ամենը հույս կներշնչի հասարակությանը և կլրացնի վստահության պակասը կառավարության հանդեպ, որ կա այսօր: Մի վախեցեք կրկնօրինակել այլ երկրների համակարգերի օրինակներ: Հայաստանը չպետք է հայացքն ուղղի հարավ, արևելք կամ հյուսիս, այլ միայն արևմուտք: Պետք է արևմտյան կառավարման մոդել հարմարեցնեք ձեր պետությանը առաջընթաց ապահովելու համար:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ