Անպատասխանատու է ֆինանսավորել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ խաղի մեջ մտած Թուրքիային՝ հայտարարել է Ֆրանսիայից Եվրախորհրդի պատգամավոր, «Ժողովուրդների ու ազատության Եվրոպա» խմբակցության անդամ Սոֆի Մոնթելը: «Թուրքիայի ֆինանսավորումը, որ մութ խաղեր է խաղում ԴԱԻՇ-ի հետ, անպատասխանատու է»,- ասել է նա` ելույթ ունենալով ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամի քննարկումների ժամանակ: Բուլղարիայից պատգամավոր Նիկոլայ Բարեկովն ասել է՝ «Մենք շատ զիջումներ ենք անում Էրդողանի ռեժիմին, որը նավթ է գնում ԴԱԻՇ-ից»: