Եվրահանձնաժողովը մշակել է միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործողությունների ծրագիր։ Փետրվարի 2-ին հաստատված փաստաթղթի հիման վրա առաջիկա ամիսներին կմշակվեն հստակ օրինագծեր՝ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Եվրահանձնաժողովի ծրագրով միջոցառումները պետք է ընդունվեն մինչև 2017 թվականի վերջը։ Ահաբեկչական կազմակերպությունների եկամտի հիմնական աղբյուրը գոյանում է նավթի, արվեստի գողացված իրերի, կենդանիների ու բույսերի անօրինական առևտրից։ Ծրագրված են դրամական հոսքերի ավելի խիստ վերահսկման միջոցառումներ այն պետություններից, որոնք բավարար ակտիվությամբ չեն պայքարում փողերի լվացման դեմ։ Դրանց ցուցակը կկազմվի այս տարի։ 2017-ին կարվեն ԵՄ-ում մաքսային ծառայությունների լիազորությունների ընդլայնման առաջարկներ։ Եվրահանձնաժողովի առաջարկները կքննվեն ԵՄ խորհրդի, այնուհետև Եվրախորհրդարանի կողմից: