Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուս-ուկրաինական պատերազմի վտանգը մեծացել է

Ռուս-ուկրաինական պատերազմի վտանգը մեծացել է
03.02.2016 | 20:34

ՈՒկրաինայի դեմ Ռուսաստանի բաց պատերազմի վտանգն այժմ ավելի մեծ է, քան անցած տարի՝ Bild-ին տված հարցազրույցում ասել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա նշել է, որ ՈՒկրաինայի տարածքում գտնվում է մոտ 8 հազար ռուս զինվոր, իսկ սահմանին կան ՌԴ նոր ռազմաբազաներ, իրականացվում են զորավարժություններ։ «Ռուսաստանը մեծ ներդրումներ է անում պատերազմի պատրաստության գործում, մենք ոչ մի բացատրություն չենք ստանում»,- ասել է Պորոշենկոն։ Պաշտպանության համար ՈՒկրաինան պատրաստ է զենք ստանալ Գերմանիայից, քանի որ խոսքը եվրոպական անվտանգության մասին է: Բայց առաջնահերթությունը պետք է լինի դիվանագիտական լուծումը, նշել է նախագահը։

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ