Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ն ուզում է ստեղծել «ալևիական գաճաճ պետությո՞ւն»

ՌԴ-ն ուզում է ստեղծել «ալևիական գաճաճ պետությո՞ւն»
03.02.2016 | 20:35

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կարող են ուղղված լինել տարածաշրջանում «ալևիական գաճաճ պետություն» ստեղծելուն՝ հայտնում է Reuters-ը։ Համոնդը ենթադրել է, որ Ռուսաստանը կարող է Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացն օգտագործել «իր անազնիվ գործողությունների քողարկման միջոց»՝ Բաշար Ասադին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, որի արդյունքը կարող է լինել երկրի հյուսիս-արևմուտքում ալևիական գաճաճ պետության ստեղծումը։ Համոնդը կարծում է, որ Ռուսաստանը չի կարող հավերժ իրեն ներկայացնել խաղաղասիրական գործընթացի շարժիչ՝ միաժամանակ ավիահարվածներ հասցնել Բաշար Ասադի հակառակորդներին։ Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011-ից։ Բաշար Ասադի զորքերը դիմակայում են ապստամբ խմբավորումների, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ