ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է. «Հիմքեր չեմ տեսնում, որ գործողությունը Սիրիայում դադարեցվի, քանի դեռ ահաբեկիչները չեն պարտվել»։ Նա թուրք-սիրիական սահմանին մաքսանենգության դադարեցումը համարել է Սիրիայում հրադադարի հիմնական պայմաններից մեկը։ «Հրադադարի աշխատելու հիմնական հարցերից մեկն ամենասուր մարտահրավերներից մեկն է՝ թուրք-սիրիական սահմանին մաքսանենգության դադարեցումը։ Դրանից սնվում են զինյալները, և առանց դա կանխելու՝ դժվար է հուսալ, որ հրադադարի ռեժիմն իրոք կաշխատի»,-ասել է Լավրովը։ ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խուսափում է ռուսական կողմի հետ երկխոսությունից ու Մոսկվայի հասցեին չհիմնավորված մեղադրանքներ է հնչեցնում։