Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանն ու Գերմանիան պետք է հաստատեն երկարաժամկետ համագործակցությունը

Իրանն ու Գերմանիան պետք է հաստատեն երկարաժամկետ համագործակցությունը
04.02.2016 | 15:04

ISNA գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանն ու Գերմանիան պետք է հաստատեն երկարաժամկետ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը։ Ռոհանին ընդգծել է Գերմանիայի դրական ու կառուցողական դերը Իրանի ու վեցյակի միջուկային բանակցությունների ժամանակ՝ հավելելով, որ երկու երկրներն էլ պետք է օգտվեն պատժամիջոցների չեղյալ հայտարարումից և ամրապնդեն համագործակցությունը։ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է տարբեր ոլորտներում ընդլայնել կապերն Իրանի հետ՝ ներառյալ տնտեսական, մշակութային ու գիտական ոլորտները։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ