Հայաստանի տարածքում փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը՝ արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով, փետրվարի 7-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևանում փետրվարի 4-6-ին, փետրվարի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ: