Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանը կպատասխանի Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը

Ռուսաստանը կպատասխանի Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը
04.02.2016 | 15:11

Ռուսաստանը կընդունի «համակշռված միջոցառումներ»՝ ի պատասխան Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակվող ընդլայնման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը։ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր 2017 ֆինանսական տարում եվրոպացի դաշնակիցների անվտանգության աահովման ծրագրին 3,4 մլրդ դոլար տրամադրելու ծրագրերի մասին։ Այդ գումարը քառակի բարձր է այն գումարից, որը նախկինում տրամադրվել է նույն կարիքների համար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ՝ գումարի մեծացման գլխավոր պատճառ են համարվել «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները դաշինքի ծայրամասում»։ «Դրա համար համաչափ պատասխան ամենևին էլ պետք չէ, ես դրանում վստահ եմ։ Համակշռված միջոցառումները նորմալ ռազմական-ռազմավարական հավասարության պահպանման համար ընդունվում են և կընդունվեն»,- ասել է Անդրեյ Կելինը։

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ