Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒոռլիքը որոնում է համագործակցության հիմքեր

ՈՒոռլիքը որոնում է համագործակցության հիմքեր
04.02.2016 | 15:14

Կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմք դնել, ապագա համագործակցության ասպեկտներից կարող են լինել ջրային ռեսուրսները՝ Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցին Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: «Մենք հույս ունենք, որ փորձառու տեխնիկական փարձագետները կկարողանան քննարկել այլևայլ հարցեր՝ հօգուտ ամբողջ տարածաշրջանի» ,- ընդգծել է ՈՒոռլիքը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում համանախագահները կայցելեն տարածաշրջան: Այցի շրջանակում քննարկվելու են հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերը, քանի որ ՄԽ-ն հավատում է երկխոսությանը. «Մենք շարունակում ենք հավատալ, որ նման երկխոսությունն անհրաժեշտ է երկարատև խաղաղության հաստատման համար»,- հավելել է ՈՒոռլիքը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ