Տե՛ր, նայի՛ր իմ նեխած ու թարախած հոգուն և լվա՛ աստվածային ջրով։ Համեմի՛ր Քո հոգևոր աղով, օծի՛ր անուշահոտ սուրբ յուղովդ և կատարյալ առողջություն ընձեռի՛ր ինձ։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...