Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի փորձագետները անհիմն են որակում Ասանժի հետապնդումը

ՄԱԿ-ի փորձագետները անհիմն են որակում Ասանժի հետապնդումը
06.02.2016 | 09:07

ՄԱԿ-ի փորձագետները, քննելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բողոքները, եզրակացրել են, որ առանց բավարար հիմքերի նա ստիպված է եղել թաքնվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, և հարկ է դադարեցնել նրա հետապնդումները, բացի այդ՝ վճարել փոխհատուցում: Ապօրինի ձերբակալվածների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը կարծում է, որ ազատությունների սահմանափակման տարբեր ձևերը, որոնց բախվել է Ասանժը, իրենցից ներկայացնում են ազատությունից անհիմն զրկում՝ նշված է փորձագետների հայտարարությունում: Լոնդոնը չի ընդունում ՄԱԿ-ի փորձագետների պնդումները:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ