ՀՀԿ խմբակցության նիստում որոշվեց արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ «Այո, ՀՀԿ խմբակցությունը որոշել է ինձ առաջադրել օմբուդսմենի պաշտոնում։ Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին` օմբուդսմենի առջև դրված խնդիրներին համապատասխան»,- նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 9-ի, ժամը 18-ն է: Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին հանձնաժողովը կընտրի փետրվարի 12-ին: